ship, vessel;
boat;
caracore.
• , ի հլ. «նաւակ» Իսիւք. յոբ 142, որ և կարկուրեայ «նաւակ» Եփր. ել. էջ 164 (դրուած է սեռ. կարկուրէից ձևով, որից ՆՀԲ հետևցնում է ուղ. կարկուրէ. բայց աւելի լաւ է անշուշտ դնել համաձայն նախորդին *կարկուրեայ)։
• = Ասոր. ❇ qarqūra «նաւակ» բառից փոխառեալ. սրա հետ նոյն են արաբ [arabic word] qurqūr «նաւակ» և յն. ϰέρϰουρος (Հերոդոտոս 7, 97) «Կիպրացոց յատուկ մի տեսակ թեթև նաւ, երկար յետևով». (վերջի-նըս փոխառեալ է նոյնպէս սեմականից, բայց ձևափոխուած՝ յն. ϰερϰος «պոչ» և ουρά «պոչ» բառերի նմանութեամբ (Boi-sacq 441)։-Հիւբշ. 307։
• ՆՀԲ «լծ. լն. գարա՛վիօն, որ և անուն խեցեմորթի, թրք. գարավիտէս»։ Ուղիղ մեկնութիւնը տսաւ Հիւբշ. ZDMG 36 (1882), էջ 131։ Նորայր, Բառ. ֆր. 199ա յիշում է մալայերէն քօրա-քօրա և ֆրանս. caracore հոմանիշները։